Վերապատրաստման հերթական ծրագրով Չինաստան կմեկնի երրորդ խումբը. նրանք հանդիպել են Թօփալաքեանի հետ

«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպել է վերապատրաստման հերթական ծրագրով Չինաստան մեկնող երրորդ խմբի հետ՝ տիկին Աննա Հակոբյանի անունից նրանց փոխանցելով իր խորհրդներն ու դիտարկումները՝ նման միջազգային ծրագրերից առավելագույն արդյունք ստանալու վերաբերյալ։«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հանդիպել է վերապատրաստման հերթական ծրագրով Չինաստան մեկնող երրորդ խմբի հետ՝ տիկին Աննա Հակոբյանի անունից նրանց փոխանցելով իր խորհրդներն ու դիտարկումները՝ նման միջազգային ծրագրերից առավելագույն արդյունք ստանալու վերաբերյալ։


Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նա նաև ներկաներին տրամադրել է այն ուղեցույցերը, որոնք տիկին Հակոբյանը միշտ փոխանցում է արտերկիր մեկնող պատվիրակություններին:  


«Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին տիկին Թօփալաքեանին ծրագրի մանրամասները ներկայացնելու և հետագա ընթացքի հստակ ուղեցույց տրամադրելու համար։

Հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեպանության հաջող համագործակցության շնորհիվ, այսուհետ ամեն ամիս հիմնադրամի նախաձեռնությամբ և չինական կողմի հյուրընկալությամբ մի նոր խումբ հնարավորություն կունենա մասնակցելու Չինաստանի տարբեր քաղաքներում անցկացվող կրթական ծրագրերին, սեմինարներին, վերապատրաստումներին և այլն: Այս անգամ պատվիրակության կազմում ընդգրկված են հիմնադրամի ծրագրերի շահառուներ, «Կրթվելը նորաձև է» շարժման ակտիվ մասնակիցներ՝ ընդհանուր 8 հոգանոց կազմով։ Նրանք կլինեն Չինաստանի տարբեր քաղաքներում՝ վերապատրաստման և փորձի փոխանակման ծրագրով, որն իրականացվում է Jiangxi Vocational College of Foreign Studies-ի հետ համատեղ։ 20 օր տվողությամբ ծրագրի խորագիրն է  «Զարգացող երկրների սոցիալական կառավարման ոլորտում ներգրավված կին պաշտոնյաների կարողությունների զարգացում»:


Jiangxi Foreign Studies Vocational College-ը Չինաստանի առաջատար պետական ուսումնական հաստատություններից է, որն ունի վերապատրաստման ավելի քան տասը տարվա փորձ։ Այս ծրագրի հիմնական թեմաներն են՝ կանանց դերը հասարակության զարգացման գործընթացում, Չինաստանի կանանց շարժման պատմությունն ու ձեռքբերումները, Կանանց և երեխաների սոցիալական պաշտպանություն, աղքատության հաղթահարման փորձ և այլն:


Ծրագիրը ներառում է դասախոսություններ, մասնագիտական քննարկումներ, այցելություններ կառավարական և կրթական հաստատություններ, ինչպես նաև հանդիպումներ չինացի փորձագետների հետ։


«Իմ Քայլը» հիմնադրամը հավատում է, որ նմանատիպ ծրագրերը զարգացնում են մարդկային ներուժը՝ հզորացնելով անհատներին և նպաստելով նրանց անձնային աճին ու համայնքային զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: