ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նկատենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների 99 տոկոսը որևէ բառով, կեսբերան ակնարկով անգամ, բացասական դիրքորոշում չարտահայտեց ծրագրված ահաբեկչության վերաբերյալ։ Գոնե ասեին, որ ահաբեկչությունն ու ռազմական հեղաշրջումը վատ բան է, բայց չեն հավատում, թե Բագրատ Գալստանյանը նման բան էր ծրագրում։ Ճիշտ հակառակը, Բագրատ Գալստանյանին հռչակել են քաղաքական կալանավոր` «անկախ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ ներկայացված փաստերի ճշգրտությունից»։
Ավելին, ընդդիմադիր կուսակցություններից մեկի փոխնախագահն անգամ ստիպված եղավ հանգստացնել սեփական կուսակիցներին իրենց թիմակից ընկերներից մեկի` «գծից շեղվելու» և ահաբեկչությունը դատապարտելու կապակցությամբ։ Մարդկանց ուղիղ տեքստով հարցնում են` ինչպես եք վերաբերվում ռազմական հեղաշրջմանը, խուսափում են պատասխանից։ Սա կոնկրետ հանցավոր դավադրություն է Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ ռազմական հեղաշրջմամբ իրականացրած իշխանափոխությունը նաև պետությունափոխություն է, որովհետև այդ պետությունում իշխանությունը այլևս չի պատկանելու ժողովրդին (հանրությանը), այսինքն դա այլևս չի լինելու ՀԱՆՐԱպետություն։ Ու ասեմ իմանաք, ձեզ` ռազմական հեղաշրջման դամը պահողներիդ, առաջինն են տանելու մտցնեն աաաայ էն ծակը. էս անգամ մի չոր ոսկոր էլ չեն տալու, անցած անգամվա նման, հույսներդ կտրեք։ Հույսներդ կտրեք նաև, թե նման բան կլինի, հույսներդ կտրեք ու խելքի եկեք, մի կում ազատությունից հարբել` գլուխներդ կորցրել եք, գժուկներ։