Ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի գործով Վերաքննիչ քրեական դատարանում առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 31-ին։ Այս մասին տեղեկացրին դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության մեջ
մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովն ընդունել էր իր մեղքն ու դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Սակայն տուժող կողմը՝ ԶՊՄԿ-ի սպանված աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի հարազատները, բողոքարկել են առաջին ատյանի որոշումն ու պահանջում են ցմահ ազատազրկում։