«Դա Հայաստանի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում». Լավրով

Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, բայց «եկեղեցու վրա հարձակումները» մտահոգության տեղիք են տալիս, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։


«Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին գործն է, բայց, իհարկե, կանոնիկ, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենարաններից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին ենթարկվեր անարդարացի հարձակումների, ըստ էության՝ առանց որևէ լուրջ հիմնավորումների»,- ասել է նա։


Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ այս հակամարտությունը, այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ կարգավորվի՝ հիմնվելով Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների և, ըստ էության, ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի վրա։