Իմպերիայի հայաստանյան մունետիկների մարտավարությունը բավականին ընթեռնելի է․ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Իմպերիայի հայաստանյան մունետիկների մարտավարությունը բավականին ընթեռնելի է:


Հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ ինքնիշխանություն ասվածը դա ծաղր է և աշխարհում գոյություն չունի ոչ մի ինքիշխան երկիր` անգամ ԱՄՆ-ն:


Մանիպուլյացիան հասկանալի է, եթե անգամ ԱՄՆ-ն ինքնիշխան չէ, ապա Բելոռուս դառնալու մեջ ոչ մի վատ բան չկա: Կարևորը տաք և խոնավ լինի:


« Էստեղ պետություն չկա», «սա պետություն չի», «էս ժողովուրդը արժանի չի պետություն ունենալուն» ակցիայի շրջանակներում հանրությանը հիասթափեցնել պետությունը պահելու հեռանկարից:


Էս թևում հատկապես օգտակար են դրսերում սովորած պռաֆեսըրնին և այլք, որոնք ամենօրյա ռեժիմով ձեզ պատմում են, որ Հայաստանի բորդյուրնին հեչ հոլանդականի որակի չի ու ինչ լավ բան ա Իսլանդիայի պառլամենտի դիմացի էն քարը:

Մանիպուլյացիան հասկանալի է, եթե Հայաստանը Շվեյցարիայի մակարդակի երկիր չի, ապա ում է պետք առանձնապես էսպիսի պետության գոյությունը` կարելի է նաև Չեչնիա լինել: Կարևորը տաք և խոնավ լինի:


Օգտակար ապուշներին համոզել որ ազգային ինքնության ամենածաղկուն և բեղմնավոր շրջանը, դա սովետական շրջանն էր և ցանկացած քայլ սովետահայկական ինքությունից դա ոչ այլ ինչ է քան ուրացում:


Ազգային արժեքների նույնացումը հակաթուրքականության հետ` եթե հակաթուրք չես, ապա հայ չես, հետևաբար հարևանների հետ հարաբերություններ կարգավորել փորձող Հայաստանը սպառնալիք է ազգային ինքնությանը:


Կարևորը տաք և խոնավ լինի...


և ի վերջո, տաք ու խոնավի համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Էնպես, որ ես ձեզ խորհուրդ կտամ հետաքրքվել նաև ձեր սիրելի քաղաքական ինֆլուենսերների և գործիչների ապրուստի միջոցներով` հատկապես, երբ նրանք, որպես կանոն ոչ մի տեղ չեն աշխատում....