Տաշիր Սամոյի նամակների հեղինակը ինքը չէ․ ով է գրում նրա անունից

Ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոն կալանավորվելուց անմիջապես հետո սկսեց ամենօրյա պարբերականությամբ հանրային նամակներ գրել։  Բնականաբար շատերի համար էր զարմանալի, թե ինչպես կալանավայրում հայտնվելուց հետո Տաշիր Սամոն  գրագիտություն  ձեռք բերեց ու  սկսեց  նամակներ գրել, չէ որ նույն Տաշիր Սամոն ընդամենը 10 վայրկյանով տեսախցիկների առաջ հայտնվելով անընդունելի սխալ թույլ տվեց՝ հայտարարելով, թե թքած ունի ՀԷՑ-ի վրա։


Մեր ունեցած տեղեկություններով Տաշիր Սամոյի նամակների հեղինակը ինքը չէ, նրա համար աշխատում է հսկայական PR թիմ։  Նամակների հեղինակը PR թիմն է, իսկ Տաշիր Սամոյին ընդամենը տեղեկացնում են նամակների բովանդակության մասին։


Ի դեպ,  Medianews-ի տեղեկություններով Տաշիր Սամոյի համար աշխատում է նույն Ռուբեն Վարդանյանի PR թիմը։ Թե ինչի հասավ Ռուբեն Վարդանյանը նշված PR թիմի շնորհիվ,  հայտնի է բոլորին։