«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը պնդում է, ոչ իշխանությունների, ոչ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն:
«Այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբևէ որևէ ձևով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն «այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի» զարգացումների», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ղազինյանը:
«Պայքարելու ենք ՀԷՑ-ի պետականացման դեմ։ Չնայած, որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար, արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերների հետ միասին», - ասաց նա: