Երևանում «Kia»-ն վրшերթի է ենթարկել անչшփահաս հետիոտնի

Երեկ՝ հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 16-ամյա Նորայր Հ.-ին: 


Վրաերթի հետևանքով հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 


 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


 
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 


 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: