Մեր ձեռքի տակ են հայտնվել փաստական տվյալներ, այդ թվում Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը. ՔԿ նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասնել է, թե ինչ կապ ունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Բագրատ Գալստանյանի գործի հետ:


Ըստ Պողոսյանի, այս քրեական վարույթները պետք է դիտարկել մեկ ընդհանուր ամբողջական գործողությունների կատարման շղթայի համատեքստում: 


«Բոլոր փաստական տվյալները գտնվել են նախաքննական մարմնի տրամադրության տակ և այս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, երբ որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում է իր նախկինում կատարված հայտարարությունը և դարձյալ պնդում է կատարում, որը որ բնորոշ է հենց այս հանցակազմին: Բնականաբար մենք ի՞նչ պիտի անեինք, մենք որպես պետական մարմին պետք է սա որպես առիթ դիտարկենք և նախաձեռնեինք քրեական վարույթ:


Ավելին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում, երբ որ կատարել ենք նաև անհետաձգելի քննչական գործողություններ, մեր ձեռքի տակ հայտնվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարված գործողությունը սկսած 2022 թվականներից վերջացրած վերջին ժամանակահատվածում:


Այնտեղ ուղիղ կապը Վազգեն Գալստյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական շրջանում, թե ով առաջարկեց որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան, ինչի՞ պլանավորվեց սենց խոսակցություն, կոչով հանդես գալ և այլն:


Դրա համար ես ի սկզբանե շեշտեցի, որ այ այս գործընթացը պետք է դիտարկենք մեկ ամբողջական շղթայի համատեքստում և բնականաբար ձեռք բերված փաստական տվյալները հիմք հանդիսացան, որպեսզի քննիչը միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին և Աջ ապահյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում հարուցվեց։