Անհարմար բան է ստացվել այն բանից հետո, երբ փորձել են հերթական անգամ սևացնել ինձ. Պապոյանը՝ Fip.am-ի հրապարակման մասին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ըստ Fip.am կայքի «փաստեր ստուգողների» տրամաբանության, եթե Լյուքսեմբուրգում, որտեղ ապրում է 0,7 մլն մարդ և միջին աշխատավարձը 5544 դոլար է, իսկ Նիգերիայում, որտեղ ապրում է 237,5 մլն մարդ, 128 դոլար, ապա այս երկու երկրների ընդհանուր բնակչության՝ 238,2 մլնի միջին աշխատավարձը կկազմի 2836 դոլար՝ (5544+128)/2։


Գիտեմ չեք հավատա, որ նման ծանծաղամիտ բան են գրել, բայց այսպիսի անհարմար բան է ստացվել այն բանից հետո, երբ փորձել են հերթական անգամ սևացնել ինձ։


Մի ամբողջ լավաշ են գրել, որտեղ նախ փորձել են այս տրամաբանությամբ հակասել ինձ և հետո կասկածի տակ են դրել numbeo.com կայքի տվյալները։ Ուրեմն numbeo-ն հեչ, fip-ը՝ մեջ:


Fip.am-ի տղաներ և աղջիկներ, գիտեմ, թե ինչպիսի личная неприязнь ունեք իմ անձի հանդեպ, պատճառներն էլ գիտեմ, բայց չե՞ք հոգնում ամեն անգամ ծիծաղելի վիճակում հայտնվելուց։


Գնացեք ձեր գրանտները վայելեք, իմ հետ ի՞նչ գործ ունեք։