Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր

Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների լարվածության ֆոնին Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր և «Ալեքսեևյան շուկայի» համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը։


Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: Լրատմավիջոցներում տարածվել են ձերբակալման տեսանյութերը:


Ավելի վաղ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել էր ՌԴ արտգործնախարարություն: Նրան բանավոր բողոքի նոտա էր ներկայացվել «Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների» կապակցությամբ: Ադրբեջանական կողմն էլ հայտնել է, որ դեսպան Ռահման Մուստաֆաևը ևս բողոքի նոտա է փոխանցել՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության հետ: