Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի, նկարը կպցնի պատերին. Չախոյան

Բարերարություն անելը ոչ ոքի չի ազատում օրենքի առաջ պատասխանատվությունից:


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: 


«Հայաստանը կոշկակարի բուտկա չէ, որ ով պատահի, նկարը կպցնի պատերին, ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է:


Իսկ բարերարություն անելը ոչ ոքի չի ազատում օրենքի առաջ պատասխանատվությունից: Առավել ևս երբ բարերար կոչվածը թքած ունի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ՀԷՑ-ի վրա»,- ասվում է գրառման մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ֆասադից և ներսում ապամոնտաժվել են գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական պաստառները՝ «Աջակցություն Սամվել Կարապետյանին» գրությամբ: