Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի սեփականատեր Շահին Շիխլինսկին և նրա որդին՝ Մութվալի Շիխլինսկին:


Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։


Ձերբակալությունը տեղի է ունեցել «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտակայքում, որտեղ, Շիխլինսկուն բռնի կերպով դուրս են հանել մեքենայից: Ձերբակալվածների հետ փաստաբանը կապ հաստատել չի կարողացել: