Գուցե Կտրիճ Ներսիսյանի ու ձեր հայրենիքը Հայաստանը չէ, բայց եկեղեցու հայրենիքը հաստատ Հայաստանն է. Ռուբինյանը՝ սերժականներին

Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Փաստորեն սերժականները (մեջբերված անձը ՀՀԿ նախկին պատգամավոր է) հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր: 


Առանց շատ խորանալու` ուզում եմ ասել, որ ոչ, հարգելի սերժականներ, Մայր Աթոռը չի տեղափոխվելու այլ երկիր: Մայր Աթոռը մաքրվելու է ձեր կամակատարներից ու մնալու է Հայաստանի Հանրապետությունում: 


Գուցե Կտրիճ Ներսիսյանի ու ձեր հայրենիքը Հայաստանը չէ, բայց եկեղեցու հայրենիքը հաստատ Հայաստանն է:


Եկեղեցու պաշտպաններիս տեսեք: Աստված հեռու պահի եկեղեցին ձեր նման պաշտպաններից: