Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները «չափազանց կարևոր են», նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, «պետք է լավ մտածեն, թե ինչ են անում»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Քիչ չեն
նրանք, ովքեր պարզապես ուզում են դրա վրա ձեռքերը տաքացնել, միայն թե թող չվառվեն։
Որովհետև մեզ համար, կարծում եմ՝ երկու ժողովուրդների համար էլ, բարեկամական
հարաբերությունները իսկապես չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են
փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում»,- ասել է Զախարովան։