Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀԷՑ-ի աշխատակիցներին ցույցի մասնակցելու հրավերին՝ նշելով.
«Բացի նրանից, որ չի կարելի ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպել ցույցի մասնակցել, նաև չի կարելի հավաքատեղին կոչել «Սիզընսի» կամ «Մալիբուի» այգի, քանի որ զբոսայգին 2019 թվականից անվանակոչված է գրող, դիվանագետ, հրապարակախոս Դիանա Աբգարի անվամբ:
Հայրենիքից, ազգային արժեքներից ու պատմությունից խոսելուց առաջ գոնե նման բաները պետք է իմանալ»: