Պատկերացրեք՝ ի՞նչ աստիճանի դեմ կլինեն այս մարդիկ, որ հանկարծ իրենց վստահորդները հետ գան իշխանության․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մի տեսակ համոզմունք ունեմ, որ ՔՊ-ի ամենահստակ ու աներկբա էլեկտորատը ընդդիմադիր գործիչների, նախկին պետական պաշտոնյաների, ապօրինի գույքերի գործերով անցնողների փաստաբանների շատ տեսանելի մի շերտ է։


Պատկերացրեք մի պահ, թե ի՞նչ աստիճանի դեմ կլինեն այս մարդիկ, որ հանկարծ իրենց վստահորդները հետ գան իշխանության, իրենց նկատմամբ գործերը «ջրեն» ու փաստաբաններին էլ անգործ թողնեն։