Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան․ ԱԺ-ն պաշտոնապես իր գնահատականը կտա ՀՀ դեմ ծրագրված ահաբեկչության փաստին

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սիրելի' հայրենակիցներ,


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։


Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։


Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։


Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը