ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որը վերաբերում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։
«Էս կենդանիների ձեռագիրը նույնն է:
Հիշու՞մ եք, «Հայաստան» դաշինքի կանայք, 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ին, երբ էլի ձեր թիմակիցները հրապարակել էին մեր հասցեները, որ գաք մեր տները, մեր երեխաներին հոգեբանական տեռորի ենթարկեիք, հետո զարմացել էիք, ապշել էիք... իբր բանից բեխաբար եք: Սրանի՞ց էլ էիք բեխաբար, բա բան չունե՞ք ասելու:
Բոլորդ կարդացեք միջնորդությունը, բոլորդ, հասանելի է ԱԺ կայքում, ու վաղը «փուշ կերած ուլի նման» չգաք, իբր չգիտեք:
Իսկ հաջորդիվ կուզեմ տեսնեմ էլի մարդկանց, ովքեր էլի սուրբ մարդ են համարում էս արյունարբու կենդանուն»,- գրել է պատգամավորը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։