Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ, իսկ հիմա մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ․ Հայկ Կոնջորյան

«Ահա թե ինչպես են տեռորիստները Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ արել, հաշվել իրենց հանցակիցներին և այլն: Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ` Կտրիճ Ներսիսյանի օրհնանքով, իսկ հիմա մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ կից ներկայացնելով Արթուր Սարգսյան-Իգոր Սարգսյան զրույցից մի հատված։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։


Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։