Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրիճ. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որը վերաբերում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։


Ռուբինյանը մասնավորապես, հրապարակել է Հրայր սարկավագ Հակոբյանի և այլ անձանց երկխոսությունից կարճ հատվածի սքրինշոթ և գրել.


«Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:


Հեչ, սարկավագ ջան, կգնայիր դժոխք ուղղակի: Նույնիսկ եթե իշխանությունը բռնազավթեիք դրանից հետո, մեկ է, կգնայիր դժոխք:


Արդարացրեք սա, Կտրիճ»: