ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որը վերաբերում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։
«Վեղարով դավաճաններ...
Ով կմտածեր, որ մի օր ականատես կլինենք մի իրականության, որտեղ սքեմով տեռորիստների մի խումբ կպլանավորի պետական դավաճանության պլան։
Ով կմտածեր, որ մի օր «Հայր մեր»-ն աղոթելու փոխարեն կլսենք հայհոյանք ու ատելություն, ահաբեկչության երկխոսություն, և աղոթք ոչ թե հանուն ժողովրդի, այլ պետությունը ներսից վերացնելու մասին։
Որպես հավատացյալ, որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է արժանի գնահատական տանք սրանց»,- գրել է Մանավազյանը: