Հուսով եմ` Կտրիճ Ներսիսյանն ականջալուր կլինի Գարեգին Ներսիսյանին. Ռուբինյանն արխիվային տեսանյութ է հրապարակել
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել, որում Գարեգին Բ կաթողիկոսը հայտարարում է, թե խոստումը չհարգող եկեղեցականը չէր կարող հավակնել կաթողիկոսական գահին բազմել և Հայրապետ հռչակվել: «Դժվար է չհամաձայնել Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հույս ունեմ` Կտրիճ Ներսիսյանն ականջալուր կլինի նրան ու կազատի վեհարանը: «Ես, տեր Գարեգին աբեղա Ներսիսյանս, օրհնությամբն Աստծո եւ կամոքն ազգիս, հաստատ համոզմամբ հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը»: Կտրիճ Ներսիսյանը չի հարգել այս խոստումը և չի կարող հավակնել կաթողիկոսական գահին բազմել և ժողովրդի հայրապետ կոչվել»,- կից գրել է Ռուբինյանը: