Հանուն Հանրապետության կուսակցությունը աներկբա կերպով միանում է բռնության ու ահաբեկչության բոլոր դրսևորումների դատապարտմանը

 Հանուն Հանրապետության կուսակցությունը լիակատար աջակցություն է հայտնում Ազգային ժողովի հուլիսի 3-ի հայտարարությանը և աներկբա կերպով միանում բռնության ու ահաբեկչության բոլոր դրսևորումների դատապարտմանը՝ որպես ժողովրդավարության, սահմանադրական կարգի և պետական ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիք։


Իշխանությունը ժողովրդինն է, և այն կարող է ձևավորվել միայն ազատ, արդար ընտրությունների ճանապարհով։ Զինված խմբերի ստեղծումը, ապօրինի զենքի կուտակումը և սահմանադրական կարգի տապալման փորձերը ոչ միայն հանցագործություն են պետության դեմ, այլև հարված են մեր ժողովրդի անվտանգությանը, քաղաքացիական համերաշխությանը և միջազգային վարկին։


Դատապարտում ենք Հայ Առաքելական Եկեղեցու կուսակցականացման բոլոր փորձերը։ Եկեղեցին պետք է վերադառնա իր հոգևոր առաքելությանը՝ հեռու պահվելով ապօրինի ազդեցությունից և ներգրավվածությունից։


Նույն վճռականությամբ դատապարտում ենք նախկին պաշտոնյաների հայտարարությունները, որոնք բացեիբաց կամ քողարկված կերպով արդարացնում են հակասահմանադրական գործողությունները։ Նման պահվածքն անպատասխան թողնել չի կարելի՝ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական առումով։


Այս փորձությունը պահանջում է միասնականություն, խոհեմություն և վճռական պաշտպանություն այն արժեքների, որոնց վրա կանգուն է մեր պետականությունը։