Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել հաջակցություն Տաշիր Սամոյի հավաքին․ դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը

Ինչպես հայտնել էինք՝ Civic.am-ը  Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներից ահազանգ էր ստացել, որ համայնքապետ Էդգար Արշակյանն իրենց ստիպում է մասնակցել այսօր երեկոյան՝ ի աջակցություն ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի երթին։

 

Ահազանգի առնչությամբ կապ հաստատեցինք Գլխավոր դատախազություն, որտեղից մեզ հայտնեցին, որ  դատախազությունն ուսումնասիրում է մեր հրապարակումը։