Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել 2 զինծառայողներ․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։