Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը և ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին:
Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում է Կտրիճ և Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից: