Հաստատվում է պնդումը, որ ՀՀ դեմ նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Մայր Աթոռի անունից Կտրիճ Ներսիսյանը հերթական խայտառակ հայտարարությունն է տարածել՝ ի պաշտպանություն իր ահաբեկիչ ընկերների։ Սա վերջնականապես հաստատում է մեր այն պնդումը, որ Հայաստանի դեմ նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են։


Ի դեպ, որքան էլ հայտարարեք, թե Կտրիճը «ազգընտիր» է, իրականությունը լրիվ այլ է։ Նրան ոչ միայն չի ընտրել հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը, այլև բացահայտ մերժում է։ Դրա վկայությունն է այն համատարած անտարբերությունը, որ այսօր կա թե՛ Կտրիճի, թե՛ նրա ընկերների գործունեության նկատմամբ։