Գևորգ Աջապահյանը և Վազգեն Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Գևորգ Աջապահյանը և Վազգեն Գալստանյանը հուլիսի 5-ին մեկօրյա հացադուլ կհայտարարեն:


Այս մասին ասված է Աջապահյանի պաշտպանների թիմի ֆեյսբուքյան էջում հրապարակված Շիրակի թեմի առաջնորդի հայտարարության մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է 15 անձ: