Մարդկանց զոռով, շառով, ստիպելով ակցիայի տանելու հետևանքը. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար, միլիարդատեր կալանավորված Սամվել Կարապետյանի աջակցության երթի մասնակիցները հավաքվել էին  Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզընսի» այգում, որտեղից նաև երթ ու հանրահավաք է տեղի ունեցել:


Ավելի վաղ համացանցում նաև ձայնագրություն էր տարածվել, որից պարզ է դառնում, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրում երթերին և ցույցերին մասնակցելու համար:


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է վերահրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են մարդիկ խուսափում պատասխանել, թե ինչու են մասնակցում հավաքին, կամ ինչպես են իմացել այդ մասին: