Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել. Խաչատրյան

«Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի աջակիցների երթին և գրել.


«Սամվել Կարապետյանի անունով փաթեթավորած հերթական ռուսահպատակ շոուն։ Բեմում՝ ռոբա-դաշնակա-տերտերական միքս, ստվերում՝ Պուտինի պատվերների պարկը։ Հանրահավաքն էլ՝ հանգստի մեկնելու վերջին կանգառ՝ ճամպրուկներով տակից նայող դեմքերով։


Ժողովուրդն արդեն լավ գիտի՝ իր հաշվին եք պատրաստվում «հանգստանալ»։ Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել։


Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վաճառել փորձողների գնացքի միակ արժանի հաջորդ կանգառը ՔԿՀ-ն պետք է լինի։


Տաշիրում նույնիսկ թաղամասի շունն է բացակայում, բայց միևնույն է այսքան եք»: