Հայտնի է, թե քանի մարդ է մասնակցել ի պաշտպանություն օլիգարխի հանրահավաքին

Իրազեկ քաղաքացիների միավորումը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի:



«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ նշված այգում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7510 մարդ:

Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։