Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դուք կարող եք մարդկանց տալ համազգեստ, որ հագնեն ու գան ձեր ցույցերին, բայց չեք կարող նրանց տալ կրակ, որ դնեն սրտերում:
Որովհետև կրակը փողով չես առնի, այն ծնվում է հավատից: Բայց ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում: Դուք այն առնում եք փողով, դրա համար ձեր հավատը ոչ լուսավորում է, ոչ տաքացնում մարդկանց:
Դուք կարող եք մարդուն տալ բարձրախոս, որ նա խոսի, բայց չեք կարող տալ գաղափար, որ դնի խոսքի մեջ: Որովհետև խոսացողին կարող եք առնել փողով, բայց գաղափարը` ոչ:
Դատարկախոս, անգաղափար, անհավատ անաստվածներ