ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի հայրենակիցներ, առավոտյան տեղեկացրել էի, որ Տաշիրի Սամոն (հուսամ՝ սրա համար էլ դատի չի տա ) ինձ դատի է տվել ինչ-որ վիրավորանքի և զրպարտության համար: Օրվա ընթացքում ժամանակ չէի գտնում բուն դատական գործը նայելու համար, բայց քիչ առաջ նայեցի: Ուրեմն, էս մեր հայտնի «բարերարի» նուրբ հոգին վիրավորվել է, երբ ասել եմ հետևյալը. «Ես ուզում եմ անդրադառնալ երկու հայտարարությունների, որոնց հեղինակների պորտը, ոնց որ թե, Լուբլյանկայում են կտրել՝ ՖՍԲ-ի շտաբ-կվարտիրայում: Առաջինի անունը Արշակ ա… Հիմա անդրադառնամ մյուս հերոսին՝ նույն ինքը Սամվել Կարապետյանին»: Տեսանյութը նորից եմ դնում, որ լավ հիշեք, թե ինչ եմ ասել ու ինչ հետագայում բացահայտվեց: Ի դեպ, Լյուբյանկան էլ սխալ եմ ասել՝ երկրորդ «լ»-ն ավելորդ է (Արմքոմեդիի ականջը կանչի ):
Ուրեմն, էս մեր նրբազգայուն օլիգարխները, էլի, ոնց որ, «տեղը չեն բերում»: Քիթները խոթում են մի տեղ՝ քաղաքականություն, որից ոչինչ չեն հասկանում, ու դեռ մի հատ էլ «վիրավորվում» են, երբ քաղաքական պատասխաններ են ստանում: Էդ քանի՞ գլխանի եք, որ ԱԺ պատգամավորին, ով ԱԺ ամբիոնից քաղաքական հայտարարություն է անում, դատի եք տալիս: Թե՞ էլի հայտնի փաստաբաններն են անցել ձեր վրա փող աշխատելու գործին: Ձեր քաղաքական սիամական երկվորյակների ելույթների համար կարող ենք այնքան դատի տալ, որ ուշքները գնա, բայց մենք Ձեր նման նրբազգայուն հոգի չունենք կամ բամբակների մեջ մեծացած մարմին, և քաղաքական խոսքին քաղաքական պատասխան ենք տալիս:
Սիրելի հայրենակիցներ, եկեք մեր Տաշիրի Սամոյի համար մի ֆլեշմոբ անենք: Այն տեքստը, որից նա վիրավորվել է, պարզապես բոլորս տեղադրենք` կիսվելով այս տեսանյութը: Տեսնենք՝ քանի՞ հոգու կհասցնի դատի տալ
Եվ ուրեմն,
«Ես ուզում եմ անդրադառնալ երկու հայտարարությունների, որոնց հեղինակների պորտը, ոնց որ թե, Լուբյանկայում են կտրել՝ ՖՍԲ-ի շտաբ-կվարտիրայում: Առաջինի անունը Արշակ ա… Հիմա անդրադառնամ մյուս հերոսին՝ նույն ինքը Սամվել Կարապետյանին»