Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել

Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Մեծ պատ և Արգելված քաղաք:


«Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Պեկին այցի ընթացքում հասցրինք այցելել նաև Մեծ պատ և Արգելված քաղաք»,- ինստագրամյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և լուսանկարներ հրապարակել: