Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանն այսօր հանդիպում են ունեցել Խոյ համայնքի երիտասարդների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի զարգացմանը, երիտասարդներին հուզող խնդիրներին և տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Մարզպետն ու համայնքի ղեկավարը պատասխանել են երիտասարդների հնչեցրած հարցերին։ Անդրադարձ է եղել կրթության, զբաղվածության, ենթակառուցվածքների բարելավման, մշակութային և սպորտային կյանքի խթանման հարցերին։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը՝ նշելով, որ համայնքների զարգացման գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու առաջարկություններն առաջնային նշանակություն ունեն։