Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Հանրայինի եթերում ստում է. Ղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Հանրայինի եթերում ՍՏՈՒՄ Է` պնդելով, թե «Երկիր Մեդիան» փակվել է գործող իշխանությունների կողմից։


Իրականում «Երկիր Մեդիան» հանրային մուլտիպլեքսում իր գործունեությունը վերսկսել է գործող իշխանությունների, մասնավորապես` Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի շնորհիվ, որին տիկին Վարդանյանն ու իր գործընկերները կողմ չեն քվեարկել։


«Աննախադեպ բռնաճնշումներ» շարքից։