Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարումների վերսկսումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների վերսկսման մասին տեղեկատվությունը։



Պեսկովի  խոսքով՝ ամերիկյան կողմից բազմաթիվ հակասական հայտարարություններ են եղել: Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային եվրոպական երկրների ակտիվ մասնակցությամբ:



«Սա այն գիծն է, որն ընտրել են եվրոպացիները։ Այն բացարձակապես ուղղված է ռազմական գործողությունների շարունակմանը ամեն կերպ նպաստելուն։ Սակայն, թե ինչպիսի մատակարարումներ և ինչ քանակությամբ են շարունակում հոսել դեպի Ուկրաինա Միացյալ Նահանգներից, դա մեկընդմիշտ պարզաբանելու համար ժամանակ կպահանջվի։ Դեռևս կան բազմաթիվ հակասական փաստեր», - ասաց մամուլի քարտուղարը։