Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե նա կարող է մաքսատուրքեր սահմանել ԲՐԻԿՍ-ի գործընկերների դեմ։
Մեդվեդևն ընդգծել է, որ ներկայումս ԲՐԻԿՍ-ը «հեղինակություն է ձեռք բերում»։
«ԲՐԻԿՍ-ը հեղինակություն է ձեռք բերում։ Թրամփը հայտարարեց, որ ԲՐԻԿՍ-ի քաղաքականությունը պաշտպանող ցանկացած երկրի համար կսահմանվեն լրացուցիչ 10-տոկոսանոց մաքսատուրքեր։ Այսպիսով, մենք ամեն ինչ ճիշտ ենք անում», - անգլերենով գրել է Մեդվեդևը X սոցցանցում։
Հիշեցնենք, որ Թրամփը տեղեկացրել էր, որ ցանկացած պետություն, որը «կպաշտպանի ԲՐԻԿՍ-ի հակաամերիկյան քաղաքականությունը», կենթարկվի լրացուցիչ տասը տոկոս մաքսատուրքի։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ «բացառություններ չեն լինի»։