ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս. ինձ դատի է տվել. Չախոյան

ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.


«Ինձ դատի է տվել նրա համար, որ ասել եմ «Հայաստանի պետականության դեմ կռիվ տվողները, պետության զորությունը կզգան մռութներին»:


Արածս արտահայտությունը համարել է վիրավորական իր անձի հանդեպ ու դիմել է դատարան։


Այս կերպ ընդունել է, որ ՀՀ պետականության դեմ կռիվ է տալիս, հակառակ դեպքում ինչու՞ է դատարան դիմել։


ՀԳ․ Հազար ասեցինք՝ շատ փողը դեռ խելքի նշան չէ։
մաս1»: