Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբևէ տեսե՞լ եք անիծող եկեղեցական:
Ոչ,- կասեք դուք, չէ՞ որ հայ եկեղեցական ավանդույթում անեծքը համարում էին կռապաշտական մնացուկ, որն անտեղի է քրիստոնյայի բերանում։
Ասողիկ աբեղան էդ սահմանն էլ անցավ:
Եվ քանի որ Հիսուսը Լուկասի Ավետարանում ասում է.
«Օրհնեցեք նրանց, որ ձեզ անիծում են, բարություն արեք նրանց, որ ձեզ ատում են» (Ղուկաս 6:28),
ես էլ օրհում եմ բոլոր անիծողներին, այդ թվում՝ եկեղեցականներին: Աստված օգնական ձեզ»: