Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ Մայր Աթոռը վերածվել է անիծողների, փողի համար աղոթողների որջի․ Չախոյան

Անիծող, պատերի տակ մարդ գյուլլող տերտերը վաղուց արդեն իրականություն է շնորհիվ Կտրիճ Ներսիսյանի։


Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։


Նա նաև գրել է.


«Իմ պատկերացումներով հոգևորականը պետք է զուտ բարություն սփռեր ու քարոզեր, բայց ոչ ատելություն ու անեծք։


Իմ պատկերացումներով հոգևորականը պետք է աղքատին, չքավորին, հիվանդին ու կարիքավորին առաջինը օգնության հասներ, բայց ոչ միլիարդատերին։


Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ Մայր Աթոռը վերածվել է անիծողների, ահաբեկիչների, արյան գնով իշխանազավթում տենչացողների ու փողի համար աղոթողների որջի։


Եվ այո, իրավապահների համար չկան փակ տարածքներ, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է ահաբեկիչ, մարդասպան հոգևորականներ բուծել»։