Վերլուծաբան Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռուսական ազդեցության գործիչը չի կարող զերծ մնալ կեղծիքներից, քանի որ նրանց քաղաքական մտածողությունը ձևավորվել է ռուսական քաղաքական մշակույթի հիմքի վրա։
Երկար ժամանակ շատերը չէին գիտակցում, թե որքան խորն է հայաստանյան կեղծ բարքերի կապը ռուսական իրականության հետ։ Սակայն այսօր կարելի է վստահ ասել՝ մարդկանց մի զգալի հատված արդեն հասկանում է այդ երևույթների պատճառահետևանքային կապը և գիտակցում է, որ հայկական քրեաօլիգարխիան ռուսական ազդեցության ուղիղ հետևանք է։
Սա մի իրողություն է, որն ունի բացառիկ կարևորություն և անկյունաքարային նշանակություն։ Եթե դա չես հասկացել, ապա հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել վերջին քսանհինգամյա զարգացումների մասին՝ մի գործընթաց, որը հասել է իր կուլմինացիոն փուլին, երբ Ռուսաստանը բացահայտորեն գործի է դրել իր ազդեցության ողջ ցանցը։
Այս պայքարի ճանապարհին զոհ դարձան Վազգենը, Վանոն և շատ ուրիշներ։
Հազարավոր մարդիկ բռնաճնշումների ենթարկվեցին, շատերը լքեցին երկիրը։
Ուստի այս խնդիրը պարզապես իշխանության ու ընդդիմության միջև պայքար չէ։ Սա Հայաստանի և հայաստանցի մարդու քաղաքական ինքնության ճակատագրական հարցն է։