ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում իբր Մոսկվան «ռմբակոծելու» սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ այդ ժամանակ առաջնորդների միջև զրույցներ չեն եղել, խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Թրամփը դեռ նախագահ չէր։
CNN հեռուստաալիքն ավելի վաղ Թրամփի խոսքերի ձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ 2024 թվականին, լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու, նա ելույթ է ունեցել իր ընտրարշավի դոնորների հավաքներից մեկում և ասել, որ ժամանակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում «հիմնահատակ ավերել Մոսկվան»»։
«Բանն այն է, որ այդ ժամանակ հեռախոսազրույցներ չեն եղել։ Չէ՞ որ խոսքը, որքան հասկանում եմ, այն ժամանակաշրջանի մասին է, երբ Թրամփը դեռ ԱՄՆ նախագահ չէր։ Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս ձեր հարցերն ուղղել Սպիտակ տանը», – լրագրողներին ասել է Պեսկովը։