Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է տեղեկություններ, թե հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՀՀ որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:


Ըստ այդմ, մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.


Վանաձոր քաղաքում՝


Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։


Ալավերդի քաղաքում՝


Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։


Հրազդան քաղաքում՝ հունիսի 29-ին և հուլիսի 1-ին,


Արարատ քաղաքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 4-ին,


Գյումրի քաղաքում՝ հուլիսի 4-ին: