Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ հրապարակված ՀՀ քննչական կոմիտեի նոր մանրամասներին և դրան դաշնակցականների արձագանքներին։
«Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի» (իրենց բառերն են)։
ՔԿ-ն դաշնակների տնից մարտական Ֆ1 նռնակ է գտել (աջ կողմի նկարում), դաշնակ պատգամավորը ինչ-որ խաղալիքի նկար (ձախ կողմի նկարում) է դրել ու ասում է՝ սա սիսեռի հատիկներով սթրայքբոլ խաղալու համար է։
Ֆ1-ը՝ սիսեռի հատիկներով սթրայքբոլ խաղալու համար։ Լավ, դուք իրոք մտածում եք, որ մարդիկ «է՞շ» են, տիկնա՛յք և պարոնա՛յք»,- գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։
