Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում Կուալա Լումպուրում մտքեր է փոխանակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնել են գերատեսչությունից։
Նրանք նշել են, որ ի զարգացումն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների պայմանավորվածությունների, այդ թվում՝ հուլիսի 3-ին կայացած վերջին հեռախոսազրույցի արդյունքներով ձեռք բերված, նախարարը և Պետդեպարտամենտի ղեկավարը «մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի բոլոր հարցերը և աշխարհում տիրող իրավիճակը»։
«Տեղի է ունեցել մտքերի առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Կողմերը հաստատել են «կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ լուծումներ» գտնելու, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումները վերականգնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Վերջինս, մասնավորապես, կարող է նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։