Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հասմիկ Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ հրապարակված ՀՀ քննչական կոմիտեի նոր մանրամասներին և դրան դաշնակցականների արձագանքներին։


«Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով։ Զենքի վրա երդվելով կուսակցական դարձողը բա մարտական նռնակ կունենա տանը։

Էդ Գյուլնազ տատու հեքիաթներն էլ գնացեք ձեր կուսակցական ժողովներում պատմեք։


Քննչական կոմիտեն հաստատեց, որ ոսպ-ոլոռը չգիտեմ, բայց այսօր դաշնակցականներից առգրավված նռնակը «Ֆ1» տեսակի մարտական նռնակ է։


Ու կանխատեսելով, որ հաջորդիվ առգրաված էն 2 էլեկտրական անդրապայթիչների մասին էլ հայտարարելու են, որ դա էլ լոբի է, ՔԿ-ն միաժամանակ հայտարարել է, որ դրանք էլ են հանդիսանում ռազմամթերք»։