Հայաստանը ծայրագավառ չի դառնալու:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ շարունակելով.
«Մի կաթսա ես վերցնում, մեջը լցնում ես հետևյալ թեզերը.
1. Մեր ազգային ինքնության դեմ են պայքարում
2. Թուրքի պարտադրանքով զիջում են ամեն ինչ
3. Հայաստանը թրքացնում են
4. Արցախը հանձնեցին, 5000 երեխու գլուխ կերան
5. Սյունիքը տալիս են, եթե դեռ չեն տվել ՝ Կտան
6. Ռուսը չլինի, թուրքնա լինելու
7. Հայաստանը պետք է վերադառնա Նոյեմբերի 9ի պայմամավորվածությանը
8. Հայաստանն է մեղավոր, որ փչացրել է հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ
9. Հայաստանը շատ փոքր է, որ ինքնուրույն հարցեր լուծի, մեր մեջքին պետք է կանգնի մեր դարավոր բարեկամը
10. ԵՄ դիտորդները շպիոններ են Հայաստանի սահմանին, ոչ մի օգուտ չեն տալիս
11. Խաղաղության պայմանագիրը թղթի կտորա, որը ոչինչ չի տալու Հայաստանին
12. Հայաստանը բնակեցնելու են ադրբեջանցիներով
13. Զիջեցին, զիջում են, զիջելու են...
էս շարքը պարբերաբար համեմելով՝
ավելացնում ես էդ կաթսայի մեջ Հանրապետական & co, Քոչարյան+ Դաշնակցություն & co, ԼՏՊ & co, նորալլուկ կայսերապաշտներ, եկեղեցականներ:
Մերթընդմերթ ավելացնում ես Մարգարիտա Սիմոնյաններ, Սոլովյովներ և այլ կծու, թթու, բայց հիմնականում դառը բառակույտ:
Լաաավ խառնում ես էս թաշտը մարմանդ կրակի վրա:
Երբ կսկսի եռռալ, կրակը չես հանգցնում այնքան մինչև Կայսրության նպատակները չդառնան իրականություն:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾԱՅՐԱԳԱՎԱՌ Չի դառնալու»: