Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա կրկին անդրադարձել է ՌԴ, Ադրբեջանի և
Հայաստանի ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերին և նշել
հիմնական ուղղությունները:
«Այդ ուղղությամբ շարժվելու հիմնական
ուղղությունները ուրվագծվել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի
ղեկավարների 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։ Մենք կարծում ենք,
որ հենց այդ ուղղություններով պետք է շարժվել՝ խաղաղության պայմանագրի
նախապատրաստում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային
հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա, որին կհետևի դեմարկացիան,
երկխոսության հաստատում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների և
խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը՝ որպես եռակողմ համաձայնագրերի
մասնակիցներից մեկը, պատրաստ է հետագայում ևս իր ներդրումն ունենալ դրանց իրագործմանը։
Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին»,- նշել է ՌԴ ԱԳ
փոխնախարարը։